Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են. նրանց վիճակը ծանր է:
Ականատեսները պատմել են, որ երեխաները գնդակ են նետել ցայտաղբյուրի մեջ, որից հետո նրանցից երկուսը մտել են ջուրը՝ գնդակը հետ բերելու համար, իսկ երբ հոսանքը հարվածել է նրանց, երրորդ անչափահասը շտապել է օգնության և նույնպես հոսանքահարվել է։
Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), երեխաները տեղափոխվել են կլինիկա։ ՆԳՆ-ից հայտնել են, որ այս կապակցությամբ հետաքննություն է սկսվել։
Ի դեպ, վերականգնված շատրվանը, որտեղ երեխաները հոսանքահարվել են, բացվել է նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին, մերձակայքում գտնվող փոքրիկ կասկադի հետ միասին։