
«Վրացական կինոն վտանգի մեջ է» շարժումը, անդրադառնալով Թբիլիսի թատերական համալսարանի ուսանողների շուրջ ընթացող իրադարձություններին, գրել է.
«Ուսանողական բողոքի դադարեցումը տարածքի մաքրման պատրվակով, ուսանողներին տուգանելը և վախեցնելը խորհրդանշական գործողություններ են, որոնք ուղղված են այս տարածքը «ազատությունից» զրկելուն։ Միջավայրը, որտեղ ազատության դեմ են պայքարում, չի կարող ծառայել արվեստին։
Պահանջում ենք, որ համալսարանի ռեկտորը հրաժարական տա, նաև բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են երեկ տեղի ունեցած պատժիչ գործողությունների համար, որպեսզի համալսարանը վերադառնա իր իրական գործառույթին՝ նպաստելու ուժեղ և ազատ արվեստագետների ձևավորմանը»։
Հիշեցնենք. Թատերական համալսարանի ուսանողական բողոքի ակցիայի մասնակից մի քանի ուսանողի ուսանողական կարգավիճակը դադարեցվել է համալսարանի էթիկայի հանձնաժողովի որոշմամբ։ Ուսանողական շարժման տեղեկություններով՝ ուսանողական կարգավիճակի դադարեցման մասին ծանուցում ստացել է տասն ուսանող։
Մինչ այդ Թբիլիսիի թատերական համալսարանի շենքի ներսում շարունակվող բողոքի ակցիային մասնակցող ուսանողներին ոստիկանությունը տուգանել էր 5000-ական լարիի չափով։