
2023 թվականի մարտի 15-ին ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն դեսպանատանը հյուրընկալել է Սամտրեդիայի մունիցիպալիտետի կրթահամալիր մարզադպրոցի և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցի սաներին։
Տեղեկությունը տարածել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել դպրոցի ներկայացուցիչներին երկու երկրների երիտասարդ սերունդների հարաբերությունների խորացման գործում ներդրած ավանդի համար։