
2023 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն այցելել է Երևանի Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր, որտեղ հիմնադիր Աշոտ Բլեյանի նախաձեռնությամբ անցկացվել են «Վրացական օրեր», Վրաստանից այցելել են Զուգդիդիի և Բոլնիսիի դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները։ Տեղեկությունը տարածել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Նշված է, որ նախաձեռնության նպատակն է ամրապնդել և խորացնել բարեկամությունը երկու հարևան երկրների աշակերտների և երիտասարդների միջև:
«Դեսպանը ողջունել է նշված ծրագրի երկարամյա ավանդույթը և ընդգծել երիտասարդ սերունդների համախմբման կարևորությունը ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման գործում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: