Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը Վրաստան կժամանի հաջորդ շաբաթ: Այս մասին ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Ինչպես հայտնել է Կոբախիձեն «Ռուսթավի 2» -ի հետ զրույցում, Շառլ Միշելին տեղեկություն կտրամադրվի Վրաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացների, այդ թվում` հուլիսի 5-6-ի իրադարձությունների վերաբերյալ:
«Այցը պլանավորված է, և որքանով ես գիտեմ, նա պատրաստվում է ժամանել հուլիսի 18-ին կամ 19-ին:
Հուլիսի 5-ի հետ կապված մենք Շարլ Միշելին կտրամադրենք նաև ամբողջական տեղեկություն այն մասին, թե ինչ ռիսկեր են սպասվում, ինչ ռիսկեր են հաշվարկվել և ինչպես են արձագանքել իրավապահները: Մենք կխոսենք ամեն ինչի մասին, ներառյալ` ինչպես է պետությունն արձագանքել արդեն այն ժամանակ, երբ, ցավոք, բռնությունն արդեն կատարվել էր: Խոսքը հետագա պատասխանների, կոնկրետ ձերբակալությունների և հետաքննությունների մասին է, որոնք դեռ շարունակվում են: Մենք կտրամադրենք ամբողջական տեղեկատվություն Շարլ Միշելին, ինչպես նաև այլ գործընկերներին », — ասել է Իրակլի Կոբախիձեն: