
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով Գորիի մունիցիպալիտետի բնակիչը ձերբակալվել է։
Նշվում է, որ Ռեխա գյուղում վերջինս որսորդական հրազենով կրակել է շանը, անասնաբույժներին հաջողվել է փրկել շանը:
ՆԳՆ-ից հայտնում են, որ փաստը քննվում է Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է կենդանիներին խոշտանգելուն և դաժան վերաբերմունքին։ Այս դեպքում առավելագույն պատիժը մինչև 2 տարի ազատազրկումն է։