
Վրաստանի Իմերեթիի մարզի Խոնի քաղաքում կատաղության վիրուս է հայտնաբերվել։ Վիրուսը հաստատվել է շան մոտ, գրում է Interpressnews.ge-ն` վկայակոչելով Կենդանիների պաշտպանության ֆեդերացիայի նախագահ Թեմուր Լաճկղեփիանիին։
Ըստ տեղեկությունների` շունը կծել է մի քանի մարդու, այդ թվում՝ երեխայի։
Թեմուր Լաճկղեփիանիի խոսքով՝ վիրուսակիր շունը սատկել է։