
Վրաստանի Քութայիսի քաղաքում շան կծելուց հետո առաջացած բարդությունների հետևանքով 65-ամյա մի կին է մահացել:
Ըստ առկա տեղեկությունների՝ թափառող շունը կնոջը կծել է հոկտեմբերի 31-ին Սամտրեդիա քաղաքում: Կինը ստացել է կատաղության դեմ պատվաստանյութի թերի կուրս, որն էլ, հավանաբար, առաջացրել է բարդությունը:
Բուժող բժշկի խոսքով, հիվանդն ունեցել է կատաղությանը բնորոշ ախտանիշներ և մահացել է սրտի կանգից, սակայն նրա լաբորատոր հետազոտություններում կատաղություն չի հայտնաբերվել։
Կնոջ ընտանիքի անդամները հրաժարվել են փորձաքննությունից։