Աշխատանքային այցով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլյան Տիլին և Սենատի նախագահ Ստեֆանի Դհոյին։
Կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումն ու Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը։ Քննարկվել է նաև Վրաստանի ներկայացրած՝ ԵՄ անդամակցության դիմումը։
Զրույցի հիմնական թեմաներից էր Ուկրաինայում ռուսական ագրեսիան և Ուկրաինային աջակցելու կարևորությունը։
«Բոլորս հույս ունենք, որ այս պատերազմը կավարտվի որքան հնարավոր է շուտ։ Մարդկային ողբերգություններին, որոնք մենք տեսնում ենք ամեն օր, պետք է վերջ դրվեն» — հայտարարել է Պապուաշվիլին։
Նա նաև նշել է, որ այցի պատճառներից մեկը նաև Վրաստանի ու Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է։
Նշենք, որ Բելգիայում Խորհրդարանական պատվիրակության կազմում են խորհրդարանականներ՝ Լևան Իոսելիանին, Մակա Բոչորիշվիլին և Լևան Կարումիձեն։