
Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ` Մառնեուլիի մունիցիպալիտետում նոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացվելու` Խիխանի և Շահումյան գյուղերում ոռոգման ջրահամակարգի շինարարություն է սկսվում:
«Աշխատանքները, որոնք կսկսվեն առաջիկա օրերին, ենթադրում են պոմպակայանների կառուցում, ճնշմամբ աշխատող խողովակաշարարերի, ջրմուղ մաքրող կայանների և այլ նման շինությունների կառուցում: Խիխանիի և Շահումյանի ջրանցքները կվերականգնվեն: Այսպիսով, ապահովված կլինի 1000 հա հողատարածքի ջրամատակարարումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ծրագրի արժեքը կազմում է 3 659 900 լարի: