Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան և Շուլավերի գյուղերում երկուական փողոց է համարակալվելու։ Քաղաքապետարանը որոշումն ընդունել է հունվարի 31-ին կայացած սակրեբուլոյի նիստում։
Սակրեբուլոյի գրասենյակի ղեկավար Նինո Բերիձեն հայտնել է, որ փողոցները համարակալվելու են արաբական թվերով, ինչը կհեշտացնի ծանրոցների առաքումը, շտապ բժշկական օգնության և այլ ծառայությունների կանչը։
«Համարակալման համար կօգտագործվեն արաբական թվեր, որոնք անվանակոչելուց առաջ կառավարական հանձնաժողովի եզրակացություն չեն պահանջում»,- marneulifm.ge լրատվականին հայտնել է Բերիձեն:
Ի դեպ, 2024 թվականի Մառնեուլիի վեհաժողովի առաջին նստաշրջանի օրակարգում ընդհանուր առմամբ քննարկվել է 10 հարց։