Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների մրցույթը երկրորդ անգամ ևս չի կայացել։
Մառնեուլիի քաղաքապետարանը Սադախլո գյուղի կամրջի վերականգնման և Շահումյան գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների համար երկրորդ մրցույթը հայտարարել էր մարտի 8-ին։ Մրցութային առաջարկների ընդունումն ավարտվել է մարտի 11-ին, սակայն մրցույթին ոչ մի ընկերություն չի մասնակցել։
Մառնեուլիի քաղաքապետարանը վերոնշյալ նախագծերի համար առաջին մրցույթը հայտարարել էր հունվարի 26-ին, սակայն, այն ժամանակ ևս մրցույթին ոչ մի ընկերություն չէր մասնակցել։
Մրցութային առաջարկների համաձայն` Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսել էր աշխատանքները ձեռք բերել երկու դեպքում էլ՝ 187 հազար 692 լարիով։
Այս փուլում հայտնի չէ, թե երբ կհայտարարի Մառնեուլիի քաղաքապետարանը Սադախլո գյուղում գործող կամրջի վերականգնման և Շահումյան գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման երրորդ մրցույթը։