Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղում 30 տարվա դադարից հետո լայնածավալ վերականգնման աշխատանքների արդյունքում շահագործման է հանձնվել ոռոգման համակարգը։
Շահումյան և Խիխանի գյուղերի բնակիչները երեք տասնամյակ անց առաջին անգամ ոռոգման ջուր կօգտագործեն։
Իրականացվող ծրագրի արդյունքում վերականգնված ոռոգման համակարգով կոռոգվեն ավելի քան 1 000 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր։
Աշխատանքների շրջանակում իրականացվել են պոմպակայանների, խողովակաշարերի, ջրաբաշխման հանգույցների, ջրհավաք ավազանների և այլ ռեկուլտիվացիոն օբյեկտների կառուցում։ Ծրագրի արժեքը կազմել է 3,8 մլն լարի (մոտ 1 մլն 266 հազար 666 դոլար)։
Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան այս առիթով ժամանել է Մառնեուլի։
Շամուգիան Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլիի, Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալիի, Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովի և այլ պատշոնյաների հետ ծանոթացել է ռեկուլտիվացիոն օբյեկտների վրա ընթացող աշխատանքների արդյունքներին և հանդիպել բնակչության հետ։