
Վրաստանում մինչև հունիսի 30-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կայծակով, արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ օդի ջերմաստիճանը կլինի +27, +32 աստիճան։
Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +30, +32 աստիճան։