Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը «Ռոսավիացիա»-ն թույլ է տվել շաբաթական 284 չվերթ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի քաղաքների միջև, գրում է Netgazeti-ն՝ հենվելով ռուսական աղբյուրներին:
Տեղեկության համաձայն, Վրաստանի կառավարությունը նոր թռիչքի թույլտվություն դեռ չի տվել։ Ռուսական կողմը թույլտվությունների մեծ մասը տվել է ռուսական Red Wings ավիաընկերությանը, որը ցանկանում է թռիչք կատարել հետևյալ ուղղություններով.
- Վլադիկավկազից՝ Բաթումի և Թբիլիսի,
- Եկատերինբուրգից՝ Բաթումի և Քութայիսի,
- Ժուկովսկուց՝ Բաթումի, Քութայիսի և Թբիլիսի,
- Կազանից՝ Բաթումի և Քութայիսի,
- Կրասնոդարից՝ Թբիլիսի, Բաթումի և Քութայիսի,
- Մախաչկալայից՝ Բաթումի, Քութայիսի և Թբիլիսի,
- Մինվոդիից՝ Բաթումի և Թբիլիսի,
- Մոսկվայից՝ Բաթումի և Թբիլիսի,
- Նիժնի Նովգորոդից՝ Բաթումի, Քութայիսի և Թբիլիսի,
- Պերմից՝ Բաթումի, Քութայիսի և Թբիլիսի,
- Դոնի Ռոստովից՝ Բաթումի, Քութայիսի և Թբիլիսի,
- Սամարայից՝ Բաթումի և Քութայիսի,
- Սոչիից՝ Թբիլիսի, Բաթումի և Քութայիսի,
- Տյումենից՝ Քութայիսի և Թբիլիսի,
- Ուֆայից՝ Քութայիսի և Թբիլիսի,
- Չելյաբինսկից Բաթումի, Քութայիսի և Թբիլիսի:
Դեպի Վրաստան թռիչքի թույլտվություն են ստացել նաև հետևյալ ավիաընկերությունները՝ Россия, ЯмалRossiya և Yamal:
Այս պահին Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթեր են իրականացնում ռուսական Azimuth և վրացական Georgian Airways ավիաընկերությունները։