
Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, որ այժմ գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում, արձագանքել է դերասան Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեի մահվանը։
«Սգում եմ իմ լավագույն ընկերոջ մահը»,- այս գրառումը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ 84 տարեկան հասակում մահացել է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեն։