Վրաստանի սոցիալական պաշտպանության և աշխատանքի նախարարի թեկնածու Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ` երկրները, որոնց հետ աշխատանքային միգրացիայի վերաբերյալ բանակացություններ են ընթանում Ֆրանսիան, Հունաստանը և Իսրայելն են:
«Գերմանիայից հետո եվրոպական մի շարք երկրներից ստացանք արձագանք և հետաքրքրություն: Եթե մեր քաղաքացիները կարողանան իրականացնել այնտեղ սահմանված պարտավորությունները, իհարկե, ցանկացողների և հետաքրքրվող կողմերի քանակը կավելանա»,- հայտարարել է Տիկարաձեն նախարարի լսումների ընթացքում:
Հիշեցնենք, փետրվարի 15-ից Վրաստանի քաղաքացիները, որոնք ցանկանում են սեզոնային աշխատանքների մասնակցել, կարող են գրանցվել հատուկ պորտալում: Այսօրվա դրությամբ պորտալում շուրջ 90 000 քաղաքացի է գրանցվել: