Օրեր առաջ Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել էր, որ արտերկում աշխատող Վրաստանի քաղաքացիները պետությունից միանգամյա փոխհատուցում կստանան` 300 լարիի չափով:
Վրաստանի կառավարության նոր որոշմամբ` փոխհատուցում ստանալու իրավունք ունեն.
- Վրաստանի այն քաղաքացիները, որոնք աշխատել են Վրաստանի սահմաններից դուրս, ինչի պատճառով 2019 թվականին արձանագրվել է սահմանը հատելու ոչ պակաս քան 60 դեպք,
- 2019 թվականի մարտ ամսից հոկտեմբեր ամիսը ներառյալ ժամանակահատվածում Վրաստանի սահմաններից դուրս են եղել 30-ից մինչև 120 օրացույցային օրվա ընթացքում:
Այս քաղաքացիներին, Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվության (սահմանի հատում) հիման վրա, հնարավորություն կտրվի գրանցման պորտալում գրանցվել որպես փոխհատուցում ստացող անձ:
Կառավարության որոշմամբ` գրանցման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է
Գրանցման համար կարող եք այցելել այստեղ: