Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տնօրենը լքեց Վրաստանը

Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Թեա Գոդոլաձեն հեռացել է Վրաստանից: Գոդոլաձեի Mtis Ambebi-ին տված հարցազրույցի համաձայն, պատճառը նրա մտավախությունն է, որ կարող է ձերբակալվել։

«Ես բանտում նստած ոչինչ չեմ կարող փոխել: Շարունակելու եմ պայքարել դրսից: Ես շատ ավելին գիտեմ և կարող եմ անել շատ ավելին, քան նրանք կարծում են», — ասել է Գոդոլաձեն Mtis Ambebi-ին տված հարցազրույցում իր թռիչքից առաջ:

Հատկանշական է՝ որ Գոդոլաձեն հաճախ էր քննադատում կառավարությանը շինարարության կանոնները խախտելու, սողանքների և այլ բնական աղետների կանխման հարցում անգործության համար, վերջինը՝ Շովիի սողանքի ժամանակ: Ի պատասխան՝ իշխող կուսակցությունը նրան մեղադրում է դիվերսիայի և «խուճապ հրահրելու» փորձերի համար։ «Վրացական երազանք»-ի առաջնորդ Իրակլի Կոբախիձեն նույնիսկ վրդովված էր, որ սեյսմիկ կենտրոնը «շատ հաճախ» է հայտնում Վրաստանում երկրաշարժերի մասին։

Կարդացեք նաև`

Քաղբանտարկյալները կալանքի տակ են․ ինչ է սպառնում