
Սև Ծովում ՆԱՏՕ-ի ուժերի ակտիվացումը անվտանգության ոլորտում կվատթարացնի իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն:
ՌԴ-ի արտաքին գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ Սև Ծովում դաշինքի ներկայությունը ընդլայնելու մասին երեկ արած հայտարարությանը:
«Մեր կարծիքով, ՆԱՏՕ-ի նշված ակտիվացումը անվտանգության ոլորտում իրավիճակը միայն կվատթարացնի: Սև Ծովը մշտապես եղել է համագործակցության ծով»,- հայտարարել է Ռուսաստանի փոխարգործնախարարը: