
Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են և այժմ արևոտ եղանակ է։
Աջարիայի (Բաթումի, Քոբուլեթի, Չաքվի, Գոնիո, Կվարիաթի, Սարփի) հատվածում փոթորկի վտանգ այլևս չկա և ծովում լողալու արգելքը հանվել է։
Գուրիայի (Ուռեկի, Շեքվեթիլի) և Սամեգրելո-Վերին Սվանեթի (Անակլիա) տարածաշրջանների առափնյա հատվածներում դեռևս պահպանվում է փոթորկի վտանգը։
Տեղեկատվությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: