Հուլիսի 26-ին և 30-ին Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի ազգային գործակալությունը Սև ծովի ջրի որակի հերթական մշտադիտարկումն է իրականացրել։ Արդյունքների համաձայն՝ Սև ծովի ջրի որակը նորմայի սահմաններում է, հայտնում է գործակալությունը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը 9 կայաններում 10 օրը մեկ մշտադիտարկում է իրականացրել Սև ծովի ջրի որակը։ Հուլիսի 10-ից կայանների թվին ավելացել է Անակլիա-Գանմուխուրի տարածքի 3 կետ։
Նմուշները վերլուծության են ուղարկվում Շրջակա միջավայրի ազգային գործակալության օդի, ջրի և հողի անալիզի հավատարմագրված լաբորատորիա, որը հագեցած է բարձր ճշգրտության վերլուծական գործիքներով և լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին ու չափանիշներին»,- նշված է տարածված տեղեկատվության մեջ։