
Այսօր՝ հուլիսի 9-ին, Սև ծովի ափին 2-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է սպասվում, այդ պատճառով ծովում լողալն արգելված է. հայտնում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:
Գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ փրկարարական բոլոր աշտարակներում բարձրացվել է կարմիր դրոշ, որը ցույց է տալիս ծով մուտք գործելու ժամանակավոր արգելքը:
«Խնդրում ենք հետևել անվտանգության կանոններին, ուշադրություն դարձնել արգելող նշաններին և ենթարկվել փրկարարների ցուցումներին: Չմտնել ջուրը ալկոհոլի ազդեցության տակ, ծնողներին արգելվում է երեխաներին և դեռահասներին անուշադրության մատնել լողափում կամ ջրի մեջ», — ասված է հայտարարության մեջ: