
Վրաստանում սերիալները կորցնում են իրենց մասսայականությունը: Այս մասին հավաստիացնում են Կոմունիկացիաների ազգային հանձնաժողովի վիճակագրական տվյալները:
Մասնավորապես՝ 2017 թվականին 2016 թվականի համեմատ մեկ անձը 19 տոկոսով քիչ է նայել սերիալ:
Ինչ վերաբերում է առհասարակ հեռուստացույցի մոտ անցկացրած տևողությունը, ապա նախորդ տարի մեկ անձը հեռուստացույցի մոտ օրական 3.5 ժամ է անցկացրել: