Սերբիան օրինակ է ծառայում Վրաստանին. Զուրաբիշիլի

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Սերբիայում տեղի ունեցած բողոքի ցույցերին, դրա հետևանքով վարչապետի հրաժարականին: Զուրաբիշվիլին ասել է՝ Սերբիան օրինակ է ծառայում Վրաստանին։

Ի դեպ՝ հունվարի 28-ին, երկու ամիս տևած ուսանողական ցույցերից հետո, Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հրաժարական է տվել։

«Սերբիան այսօր ցույց է տալիս մեզ ճիշտ ճանապարհը և օրինակ է ծառայում: Այսպես են նրանք հոգում երկրում խաղաղության և հասարակական կարգի մասին», — հունվարի 28-ին Facebook-ում գրել է Զուրաբիշվիլին՝ աջակցելով Վրաստանում 62-օրյա բողոքի ցույցերին։

Սերբիայում արդեն երկու ամիս է, ինչ զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում։ Ցույցերի պահանջների թվում է արտահերթ ընտրությունների նախապատրաստող անցումային կառավարության ստեղծումը։

Զուգահեռաբար, 2024 թվականի նոյեմբերի 28-ից Վրաստանում շարունակվում են բողոքի լայնածավալ ցույցեր, որոնք սկսվել են Եվրամիության հետ հարաբերությունները դադարեցնելու՝ «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման արդյունքում։ Ցույցերը բազմիցս բռնի ուժով ցրվել են։ Հարյուրավոր քաղաքացիներ  վարչական կարգով ձերբակալվել և տուգանվել են։ Քրեական օրենսդրությամբ կալանավորված է ավելի քան 45 մարդ։

Սերբիայում զանգվածային ցույցեր են սկսվել Նովի Սադի երկաթուղային կայարանում 15 մարդու մահվան պատճառ դարձած բետոնե հովանոցի փլուզումից հետո։

Ուսանողները, ընդդիմադիր ակտիվիստների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների աջակցությամբ, ողբերգության մեջ մեղադրում են կառավարությանը՝ պնդելով, որ անորակ վերանորոգման պատճառը կոռուպցիան է։

Բելգրադ-Բուդապեշտ երկաթուղու վերականգնման նախագծին մասնակցել է չինական China Communications Construction Company (CCCC) պետական ​​կորպորացիան, որը հանդիսանում է Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցման ներդրող կոնսորցիումի անդամ: