
«Թբիլիսի փրայդ» և «Արժանապատվության երթ»-ը չեղյալ չի հայտարարվում: կազմակերպիչները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իշխանությունների գործողությունները ատելություն քարոզող խմբերի դեմ համաչափ չեն:
«Ականատեսն ենք պետության անգործության և իշխանության ներկայացուցիչների կողմից անպատասխանատու և վտանգներ պարունակող հայտարարությունների: Իշխանությունները ևս մեկ անգամ մատնացույց են արել, որ չկա քաղաքական կամք և երկարաժամկետ տեսլական` երկրում ատելությունն արմատախիլ անելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից: Իշխանությունների գործողություններն ատելություն քարոզող խմբերի դեմ համաչափ չեն: Վտանգի տակ են Վրաստանի պետականությունն ու ինստիտուտները: Այդ իսկ պատճառով, մենք դուրս ենք գալիս: Դուրս ենք գալիս, որպեսզի ստիպենք իշխանություններին` պաշտպանել մարդու իրավունքները և իրականացնել երկրի Սահմանադրությամբ տրված պարտականությունները»,- ասված է հայտարարության մեջ: