
Սեպտեմբերի 21-ին տեղի կունենա Վրաստանի ազգային հավաքականի և «Միլան»-ի լեգենդների ընկերական հանդիպումը:
Այս տեղեկությունը տարածել է Ֆուտբոլի ազգային ֆեդերացիան:
Ըստ ֆեդերացիայի հաղորդագրության՝ ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում:
Խաղին մասնակցող ֆուտբոլիստների անունները կհրապարակվեն առաջիկայում: