Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատականների համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 6,9 տոկոս, իսկ առաջին 9 ամիսների միջին աճը՝ 11,3 տոկոս։
Geostat-ի տվյալներով՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է նկատվել հետևյալ ոլորտներում՝
- ֆինանսական և ապահովագրական գործունեություն
- տրանսպորտ և պահեստավորում
- արտադրություն
- էլեկտրաէներգիա
- գազ
- գոլորշու և լավորակ օդի մատակարարում
- հյուրանոցների և ռեստորանների մատակարարում
- արվեստ
- ժամանց և հանգիստ
- անշարժ գույքի հետ կապված գործունեություն
- առևտուր
Geostat-ի նախնական տվյալներով՝ 2020 թվականին համաճարակով պայմանավորված՝ Վրաստանի տնտեսությունը նվազել է 6,2 տոկոսով։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր