
Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, սեպտեմբերին երկրի տնտեսության աճը կազմել է 5.2%: ԱՎԾ գործադիր տնօրեն Գոֆիտա Թոդրաձեի խոսքով, ընթացիկ տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ իրական աճը կազմել է 5.2%, իսկ առաջին 9 ամիսների միջին աճը 5% է:
Թոդրաձեն նաև հայտարարել է, որ սեպտեմբերին անկման միտումներ են նկատվել արդյունաբերական, կոմունալ, սոցիալական և անձնական ծառայությունների ոլորտներում: Դրա հետ մեկտեղ աճ է գրանցվել շինարարության, տրանսպորտի, առևտրի, մշակվող արդյունաբերության ոլորտներում և հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսում: