Վրաստանի ազգային վիճակագրական կոմիտեն նոր զեկույց է հրապարակել՝ ամփոփելով Վրաստան ներմուծման և արտահանման 9-ամսյա տվյալները։
Ըստ Geostat-ի նախնական տվյալների՝ սեպտեմբերին Վրաստանից արտահանվել է 373,6 մլն դոլարի ապրանք, ինչը 12,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա սեպտեմբերին արտասահմանից ներմուծվել է 925,8 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա համեմատ 23,4%-ով ավել է։
Զեկույցի համաձայն, 2021 թվականի հունվար-սեպտեմբերին արտահանումը կազմել է 2,98 մլրդ դոլար (աճել է` 24%), իսկ ներմուծումը` 7 մլրդ դոլար (աճել է` 21,6%):
Ըստ այդմ, այս տարվա առաջին ինն ամիսներին արտաքին առևտրաշրջանառությունը (ընդհանուր արտահանումը և ներմուծումը) կազմել է 10 մլրդ դոլար, իսկ բացասական առևտրային հաշվեկշիռը (արտահանման և ներմուծման միջև տարբերությունը) կազմել է 4 մլրդ դոլար:
Geostat-ի կողմից հոկտեմբերի 19-ին կհրապարակվեն նաև սեպտեմբեր ամսվա արտաքին առևտրի տվյալները:
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր