
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Վրաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում կմրցի Դանիայի ընտրանու հետ:
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին:
D խմբում Վրաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցնում է նախավերջի հորիզոնականը: Նախորդ խաղում Կոպենհագենում Վրաստանի ընտրանին 5:1 հաշվով զիջել էր Դանիային:
Սեպտեմբերի 8-ին սեփական դաշտում հանդիպում կանցկացնի նաև Հայաստանի ազգային հավաքականը: J խմբի 4-րդ հորիզոնականում գտնվող Հայաստանի հավաքականը կմրցի 3-րդ հորիզոնականում գտնվող Բոսնիա և Հերցոգովինայի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա 17:00-ին: