
Սեպտեմբերի 2-5-ին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ անձրևի տեսքով: Այս մասին տեղեկացրել են շրջակա միջավայրի ազգային ծառայությունից:
Նրանց տեղեկատվությամբ, օդի ջերմաստիճանն արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում կլինի +27, +32, արևելյան հատվածում՝ +23, +28 աստիճան տաքություն:
Ինչ վերաբերում է մայրաքաղաք Թբիլիսիին, այստեղ նույնպես ակնկալվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կլինի +26, +28 աստիճան տաքություն: