
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխանցմամբ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը և հանձնաժողովի անդամ Ջին Շահինը անցյալ շաբաթ ներկայացրել են «Վրաստանի հաշվետվողականության, ճկունության և անկախության հզորացման և մոբիլիզացման ակտը» (MEGOBARI Act-ը):
Օրինագծի անվանման անգլերեն հապավումը համընկնում է վրացերեն «ընկեր» (մեքոբարի) բառի հետ և նախատեսված է խորհրդանշելու Վրաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների վերաբերմունքը` Mobilizing and Enhancing Georgia’s Options for Building Accountability, Resilience and Independence Act:
«Այս երկկուսակցական օրենսդրությունն աջակցություն է վրաց ժողովրդին, քանի որ նրա կառավարությունը շարունակում է բռնի հարձակումները խաղաղ ցուցարարների վրա, նաև վերահաստատում է ԱՄՆ աջակցությունը Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը», — ասված է հայտարարության մեջ:
Ռիշի խոսքով, օրինագիծն ընդգծված ուղերձ է հղում այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է վրաց ժողովրդին, «որովհետև նրանք պայքարում են ինքնորոշման իրավունքի համար» և ԱՄՆ-ին կտրամադրեն գործիքներ՝ օգնելու վրացիներին վերականգնելու արդարությունն իրենց քաղաքական համակարգում։
«Վրաստանի ընկերներն ամբողջ աշխարհում ցնցված և ապշած են կառավարության անցումից դեպի ավտորիտարիզմ և դեմոկրատական ցուցարարների նկատմամբ բռնի ճնշման գործադրումից», — ասել է Ռիշը:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շահենի խոսքով, ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի իր աջակցությունը վրաց ժողովրդին, որը հստակ ցույց է տվել իր եվրատլանտյան ձգտումները։
MEGOBARI Act-ի հիմնական դրույթները
Աջակցություն ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը: Ակտը սահմանում է ԱՄՆ քաղաքականությունը՝ ուղղված Վրաստանում ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանը: Այն ընդունում է Վրաստանի քաղաքացիական հասարակության զգալի առաջընթացը և ընդգծում է ժողովրդավարության ամրապնդման կարևորությունը տարածաշրջանային կայունության համար։
Անդրադարձ ժողովրդավարական հետընթացին: Ի պատասխան Վրաստանում վերջերս տեղի ունեցած ժողովրդավրական հետընթացի, ակտը կոչ է անում ուժեղացված կերպով ուսումնասիրել Վրաստանի կառավարության գործողությունները, Ռուսաստանի և այլ ավտորիտար ռեժիմների հետ:
Զեկույց և պատժամիջոցներ: Անհարկի ազդեցություն և պատժամիջոցներից խուսափում՝ զեկույցներ Վրաստանում կոռուպցիոն գործողությունների մասին, որոնք աջակցում են Ռուսաստանի շահերին և պատժամիջոցներից խուսափելուն:
Ռուսական հետախուզական ակտիվներ: Վրաստան ռուսական հետախուզության ներթափանցման և չինական հնարավոր համագործակցության գնահատում:
Պատժամիջոցներ վրացի անձանց նկատմամբ: Նույնականացում, պատժամիջոցների կիրառում և ճանապարհորդության արգելք այն անձանց նկատմամբ, ովքեր խաթարում են Վրաստանում ժողովրդավարությունը:
Ժողովրդավարության մոնիտորինգի աշխատանքային խմբի ստեղծում: Աշխատանքային խումբ կստեղծվի Վրաստանում ժողովրդավարական միջավայրի մոնիտորինգի և խթանման համար, հատկապես ընտրությունների շրջանում՝ ապահովելու արդար և ազատ ընտրական գործընթացներ:
Երկկողմ հարաբերությունների խորացում և աջակցություն: Վրաստանում զգալի ժողովրդավարական առաջընթացը հաստատելուց հետո ակտը նախանշում է ԱՄՆ-ի հետագա օգնությունը, ներառյալ.
- Վրաստանի հետ ավելի արտոնյալ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններ:
- Փոխանակումների ընդլայնում և վիզային ռեժիմի պարզեցում:
- Տնտեսական փաթեթի մշակում:
- Անվտանգության և պաշտպանության աջակցություն Ռուսաստանի ագրեսիային հակազդելու համար:
MEGOBARI Act-ն ի սկզբանե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում գրանցվել է 2024 թվականի մայիսի 20-ին, մինչ Վրաստանի խորհրդարանում «գործակալների օրենք»-ի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոյո հաղթահարումը: Նմանատիպ ակտ՝ «Վրացի ժողովրդի ակտ»-ը, ներդրվել է Կոնգրեսի վերին պալատում, ինչպես նաև Սենատում։