Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Սենատում կայացել է վրաստանյան հարցի ամենաաղմկոտ բանավեճերից մեկը՝ «ռուսական օրենքի», ժողովրդավարության անկման և ավտորիտարիզմի ամրապնդման հարցերի շուրջ, փոխանցում է ընդդիմադիր «Մթավարի արխի»-ն։
Ամերիկացի սենատորները քննադատել են Իվանիշվիլիի թիմին՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ խորհրդարանական ընտրությունները կորոշեն երկրի եվրոպական ապագան։
Արտաքին գործերի հանձնաժողովի նիստում ամերիկացի օրենսդիրները մանրամասն տեղեկություններ են ստացել երկրում տիրող քաղաքական ճգնաժամի և կառավարության հակաժողովրդավարական ու ռեպրեսիվ քաղաքականության մասին։
Բանախոսը «Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին է եղել։ Լրացուցիչ հարցերի ձևաչափով Գիգաուրին խոսել է նաև քաղաքացիական հասարակության և խոսքի ազատության անհանգստություն պատճառող վիճակի մասին։