
Դեմոկրատական սենատոր Ջին Շահինը ողջունում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ժողովրդավարությունը խարխլող վրացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառումը:
«Ես ողջունում եմ Պետդեպարտամենտի քայլը՝ վիզային սահմանափակումներ մտցնելու Վրաստանում ժողովրդավարությունը խարխլողների և խաղաղ ցուցարարների վրա հարձակվողների դեմ: Իմ երկկուսակցական օրինագիծը այս սահմանափակումները մշտական կդարձնի՝ ցույց տալով, որ որոշումը կարճաժամկետ լուծում չէ»,- X-ում գրել է սենատորը:
Ի դեպ, ԱՄՆ Պետդեպարտամենտն անհատական պատժամիջոցներ և վիզային արգելքներ է սահմանել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և խորհրդարանի անդամների, ինչպես նաև իրավապահների և այլ մասնավոր անձանց նկատմամբ։