Սենակիի սակրեբուլոյում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության մեծամասնական պատգամավոր Վախթանգ Ծուրծումիան թողնում է իր մանդատը: Փոխանցում է Netgazeti-ին:
Նշենք, որ մանդատի վայր դնելը կարող է հանգեցնել սակրեբուլոյի լուծարման և նոր ընտրությունների։
Netgazeti-ին կուսակցության ներկայացուցիչ Լաշա Կուճավան հայտնել է, որ Ծուրծումիան հրաժարականի դիմում է ներկայացրել սակրեբուլոյին էլեկտրոնային եղանակով, սակայն կուսակիցները դեռ չեն կարողացել կապ հաստատել մեծամասնական թեկնածուի հետ։
Կուճավայի խոսքով՝ ինքը երեկ երեկոյան զրուցել է անձամբ Ծուրծումիայի հետ, նրանք պատրաստվում էին կրկին հանդիպել այսօր առավոտյան: Սակայն ըստ Կուճավայի՝ ո՛չ Ծուրծումիայի կուսակիցները, ո՛չ էլ իր ընտանիքի անդամները չեն կարողացել օրվա ընթացքում կապ հաստատել նրա հետ:
ՄԱՇ անդամ Անա Ծիթլիձեն նշել է, որ Սենակիի սակրեբուլոյում ՄԱՇ պատգամավորների վրա ճնշումներն իրենց համար անսպասելի չեն եղել.
«Մենք գիտեինք, որ ճնշումներ են կլինեն իշխող կուսակցության կողմից։ Սա նորություն չէ»:
Նշենք, որ Սենակիի սակրեբուլոյում ամիսներ շարունակ խնդրահարույց էր իրավիճակը, քանի որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության բոյկոտի պատճառով սակրեբուլոն չէր կարող նիստ գումարել։
2021 թվականի դեկտեմբերի 3-ին առաջին նիստում ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության համամասնական ցուցակով ընտրված Իլիա Ախալայան լքեց քաղաքային խորհուրդը և արդյունքում իշխող կուսակցության և ընդդիմության ընդհանուր ներկայացվածությունը հավասարվեց՝ յուրաքանչյուրն ունի 16-ական մանդատ: Այդ պահից «Վրացական երազանքի» բոյկոտի պատճառով հնարավոր չեղավ ճանաչել սակրեբուլոյում Իլիա Ախալայային փոխարինող Նիկոլոզ Շամաթավայի լիազորությունները, ինչը թույլ կտար ընդդիմությանը սակրեբուլոյի նիստ անցկացնել և նախագահ ընտրել։
Ուստի, մինչև հունիսի 3-ը սակրեբուլոյի նիստ չգումարելու դեպքում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։