Վրաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վասիլ Ռոինիշվիլիի կինը՝ Դիանա Ցինդելիանին, աշխատել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունում։ Այդ մասին գրված է Ռոինիշվիլիի հայտարարագրում:
Այս տարի հրապարակված հայտարարագրի համաձայն, Ցինդելիանին 2023 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 6-ն աշխատել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության իրավական դեպարտամենտում՝ որպես իրավական նախագծերի բաժնի պետի տեղակալ։
Ըստ նույն հայտարարագրի՝ Ցինդելիանին աշխատանքի դիմաց ստացել է 1130,41 ռուբլի, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է 12 հազար 51 դոլար։
Ի դեպ, Ռոինիշվիլին ՍԴ-ի դատավոր է նշանակվել 2020 թվականի մայիսի 29-ին։ Նա 2009-2020 թվականներին եղել է Վրաստանի գերագույն դատարանի դատավոր։ Տարբեր ժամանակներում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Արդարադատության նախարարությունում և Վրաստանի գլխավոր դատախազությունում։
Ռոինիշվիլիի նշանակման ժամանակ ոչ կառավարական կազմակերպությունները պնդում էին, որ նա «կլանի որոշմամբ է հայտնվել Սահմանադրական դատարանում»։