Հունվարի 5-ին, ժամը 17:00-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Ճրագալույցի և Աստվածահայտնության Սուրբ Պատարագ կմատուցի Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Հունվարի 6-ի առավոտյան, մատուցվում է Սբ.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը` (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:
Հունվարի 6-ին, ժամը 10:30-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական Սուրբ Պատարագ կմատուցի Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Կիրակոս վարդապետի հանդիսապետությամբ Սբ. Պատարագի վերջում կկատարվի Ջրօրհնեքի արարողություն և Եկեղեցու Խաչի կնքահայր կդառնա արժանավոր հայորդին: