«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»․
Այսօր՝ հունվարի 5-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Արագվա գյուղի Հայ Առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ։
Սուրբ պատարագն անցկացրեց Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը։ Հավատացյալները վառվող մոմեր տարան տուն` տները լուսավորելու համար։
Տեղեկացնենք, որ վաղը ժամը 10։00-ին տեղի կունենա Սուրբ Ծննդյան պատարագ։
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Ուղղափառ եկեղեցիները նշում են այդ տոնը հունվարի 7-ին, որը, ըստ ուղղափառ եկեղեցիների օգտագործած Հուլյան օրացույցի, համընկնում է դեկտեմբերի 25֊ին։