Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հայոց ցեղասպանությանը նվիրված բարեխոսական կարգ է անցկացվել: Տեղեկությունը տարածել է «Հայարտուն» մշակութային կենտրոնը:
Նշենք, որ Թբիլիսիում Հայոց Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին նվիրված վիրահայերի խաղաղ երթ է իրականացվել դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն:
Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցը։ Հայոց ցեղասպանության փաստն այս պահի դրությամբ ընդունել են հետևյալ երկրները՝ Ֆրանսիա, Ուրուգվայ, Վենեսուելա, ԱՄՆ, Ռուսաստան, Վատիկան, Սլովենիա, Սլովակիա, Սիրիա, Պորտուգալիա, Պարագվայ, Չիլի, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Հունաստան, Կիպրոս, Բոլիվիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Լիտվա, Լիբիա, Լիբանան, Լեհաստան, Լատվիա, Իտալիա, Դանիա, Գերմանիա, Բուլղարիա, Բրազիլիա, Բելգիա, Արգենտինա, Ավստրիա: Եղեռնը ճանաչել և դատապարտել են բազմաթիվ կազմակերպություններ, նահանգային և ինքնակառավարման մարմիններ ու քաղաքային խորհուրդներ։