
Վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում կանխվել է օրենքի 3 խախտման դեպք։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները Վրաստանի 1 քաղաքացու և 2 օտարերկրյա քաղաքացիների զննման արդյունքում հայտնաբերել են 43 հազար 460 լարիի չհայտարարագրված ոսկյա զարդեր (ընդհանուր քաշը՝ 451,89 գրամ)»,- ասված է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ։
Օտարերկրյա օրինախախտ քաղաքացիների գործի նյութերը հանձնվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա ուսումնասիրման համար, իսկ Վրաստանի օրինախախտ քաղաքացին 7573,59 լարիի չափով դրամական տուգանքի է ենթարկվել։