Վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում օրինախախտման 2 դեպք է կանխվել։
Տեղեկության համաձայն՝ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողներն օտարերկրյա քաղաքացուն պատկանող ձեռքի ուղեբեռի զննման արդյունքում հայտնաբերել են 34 հազար լարիից ավելի արժողությամբ չհայտարարագրված ոսկի (քաշը՝ 239,64 գրամ)։
Երկրորդ դեպքում նույնպես մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր` 21 հազար լարի ընդհանուր մաքսային արժեքով (քաշը՝ 224,26 գրամ)։
«Օրենքի վերոնշյալ երկու խախտման վերաբերյալ գործի նյութերը հանձնվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա հետաքննության նպատակով»,- նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։