Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) InterPressNews-ին հայտնել են, որ 2020 թվականից մինչև 2023 թվականի մարտը գրանցվել է անչափահասին սառը զենք վաճառելու միայն մեկ դեպք` այն պարագայում, որ միաժամանակ գրանցվել է սառը զենք կրելու 10 հազար 625 դեպք։
Ըստ ՆԳՆ-ի հաղորդման՝ անչափահասին սառը զենք վաճառելու մեկ փաստ արձանագրվել է միայն 2022 թվականին, իսկ 2020, 2021 թվականներին և 2023 թվականի հունվար-մարտին ոչ մի փաստ չի գրանցվել։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, 2020 թվականից մինչև 2023 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում գրանցվել է սառը զենքի ընդհանուր 10 հազար 625 դեպք, որից 2 307-ը՝ 2020 թվականին, 3 418-ը՝ 2021 թվականին, 4 082-ը՝ 2022 թվականին, իսկ 2023 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում՝ 818 դեպք։