
Թբիլիսիի վերաքննիչ դատարանում՝ մինչև Խորավայի փողոցում տեղի ունեցած անչափահասների սպանության գործով դատական հերթական նիստի մեկնարկը, Զազա Սարալիձեն ի նշան բողոքի հեռացել է։
Դեկտեմբերի 1-ին Խորավայի փողոցում սպանված դպրոցականի հայրն ասել է, որ դատավորներն իր ներկայությունն անտեսում են։
«Դատավորներն իմ իրավունքների ներկայացուցիչներն են, սակայն ինձ անգամ չեն նայում, հարցերիս չեն արձագանքում, թաքնվում են ինձնից: Ինչ իմաստ ունի նիստերի դահլիճում իմ գտնվելը, եթե նրանք ինձ անտեսում են»,- հայտարարել է Սարալիձեն:
Տևական ժամանակ որդու սպանության գործը կոծկելու մեջ իշխանություններին մեղադրող Սարալիձեն մինչ դատական նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում այն խաղ է որակել: