Տարիներ առաջ Թբիլիսիում սպանված դպրոցականի հայրը` Զազա Սարալիձեն, գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ հանդիպում է պահանջում: Սարալիձեի փաստաբան Նեստան Լոնդարիձեն հայտարարել է, որ գործում առկա հնարավոր պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ հարցեր ունեն:
«Այս գործում կա պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որի պատասխանն առայժմ չենք ստացել: Մենք նամակով դիմել ենք գլխավոր դատախազին և պահանջում ենք պարզաբանել, թե որ փուլում է գտնվում գործը: Հետաքրքիր է, ինչ հետաքննական գործողություններ են իրականացվում: Հույս ունեմ հանդիպումը կկայանա: Նամակը երեկ ենք ուղարկել և դեռևս պատասխան չենք ստացել: Հնարավոր է դատախազը դեռևս չի ստացել նամակը, քանի որ փոստով ենք ուղարկել»,- ասել է Լոնդարիձեն: