
Խորավա փողոցում սպանված անչափահաս Դավիթ Սարալիձեի հայրը՝ Զազա Սարալիձեն պատրաստվում է ներկա գտնվել խորհրդարանում ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի ելույթին: Սարալիձեն այս մասին տեղեկացրել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Սերգո Կապանաձեի հետ հանդիպումից հետո:
«Հիմնական հարցն այն է, թե ինչու են թաքցնում որդուս սպանողին: Դրա հետ կապված շատ հարցեր ունեմ պարոն Գախարիային, էլ ավելի շատ հարցեր պարոն Թադումաձեին, որին նամակ եմ ուղարկել՝ պահանջելով հանդիպել, սակայն թաքնվում է ինձնից: Վաղը ներքին գործերի նախարարությունը խորհրդարան է գնում հարցերին պատասխանելու: Մեծ ցանկություն ունեմ նիստին ներկա գտնվելու: Կփորձեմ հայտնվել խորհրդարանում և անձամբ լսել հարցերի պատասխանները»,- հայտարարել է Սարալիձեն: