
Անցյալ տարի սպանված դեռահասի հոր՝ Զազա Սարալիձեի գործը կհետաքննի Քվեմո Քարթլիի դատախազությունը։ Այս մասին հաղորդում է գլխավոր դատախազությունը:
Սարալիձեի փաստաբանը հայտարարել է, որ որոշումը բողոքարկելու են:
Հիշեցնենք՝ Զազա Սարալիձեն մեղադրվում է ոստիկանի վրա հարձակում գործելու մեջ։ Հոկտեմբերի 26-ին խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված Սարալիձեի նկատմամբ գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է 4-7 տարվա ազատազրկում: