
Թբիլիսիի քաղաքային դատարանում Զազա Սարալիձեի և Մալխազ Մաչալիկաշվիլիի հայցի դատական լսումը հետաձգվել է։
ՆԳՆ-ի ներկայացուցչի միջնորդությամբ, գործի շրջանակներում ի հայտ են եկել հավելյալ տեղեկություններ, որոնք այսօր չեն կարող ներկայացնել:
Դատավոր Նանա Դարասելիան բավարարել է միջնորդությունը՝ տեղեկատվությունը ներկայացնելու վերջնաժամկետը սահմանելով մինչև նոյեմբերի 15-ը:
Հիշեցնենք, որ որդեկորույս ծնողներ Զազա Սարալիձեն և Մալխազ Մաչալիկաշվիլին հայց են ներկայացրել ՆԳՆ-ի և ոստիկանության դեմ: Նրանք պահանջում են չեղյալ համարել խաղաղ հավաքների իրավունքի և խորհրդարանի շենքին հարող տարածքում վրաններ տեղադրելու արգելքը: