
«Բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան, մինչև այս կառավարությունը հրաժարական կտա», — այս մասին հայտարարել է Խորավայի փողոցում սպանված դեռահաս Դավիթ Սարալիձեի հայրը՝ Զազա Սարալիձեն: Նրա տեղեկատվությամբ, խորհրդարանի նախկին շենքի առջև այսօր, ժամը 19:00-ին կվերսկսվի բողոքի ակցիան:
Զազա Սարալիձեն մինչ այդ էլ պատրաստվում է մնալ խորհրդարանի շենքի մոտ և չի պատրաստվում դադարեցնել բողոքը:
Զազա Սարալիձեն և Մալխազ Մաչալիկաշվիլին բողոքի ակցիաներն անցկացնում են սեպտեմբերի 10-ից: