Սափերավի խաղողի մթերումը կսուբսիդավորվի

Վրաստանի կառավարությունը բյուջետային միջոցներով սկսում է սուբսիդավորել Սափերավի խաղողի սուբսիդավորումը։ Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նկատենք՝ վարչապետը միևնույն ժամանակ իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավարն է։ Կառավարությունը խաղողի սուբսիդավորման մասին որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններից 43 օր առաջ։

Նրա խոսքով, այս տարի ակնկալում են մինչև 300 հազար տոննա խաղողի բերք, որից 80 հազարն արդեն վերամշակվել է։

Վերջին տարիներին պետությունը սուբսիդավորել է միայն «Ռքածիթելի» և «Կախուրի Մծվանի» խաղողի մթերումը։

Վարչապետի նշել է, որ անցյալ տարի Վրաստանը գինու արտահանումից ստացել է 259 մլն դոլարի եկամուտ։